շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարը պնդում է՝ իրազեկումը պատշաճ էր (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարը պնդում է՝ իրազեկումը պատշաճ էր (տեսանյութ)

Ավարտվել է բուհի ընդունելության լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը։ Իր էջում ուղիղ եթերի ժամանակ լուրը հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Այս տարի միասնական քննությամբ գերազանց՝ 18 և ավելի բարձր գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ։ Վեցից չորսն արձագանքել է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նրանցից մեկն ասել է, որ հեռակայի համար է դիմելու, իսկ մյուս դիմորդն էլ նշել է, որ ինքը հենց իր ընտրած մասնագիտությամբ է ցանկանում սովորել, այդպես էլ լրացրել էր հայտը։

Նախարարը պնդում է՝ ընդունելության նոր կարգի վերաբերյալ պատշաճ իրազեկում արվել է նաև ԶԼՄ-ներով։

Հարությունյանը նաև նշեց, որ ինքը վաղը  կանդրադառնա չափորոշիչների շուրջ սուտ տեղեկություններ տարածողներին. «Մի տրվեք սադրանքների, էն կառուցողական դիտարկումները, որոնք չափորոշիչների շուրջ մենք դրանց անպայման անդրադառնալու ենք եւ հաշվի ենք առնելու, բայց  կեղծիքն ու սուտը անպայման ջախջախվելու են եւ մնալու են անցյալում, անցյալում են մնալու նաեւ դրանք տարածողները»:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: