երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կենդանի զինվորական մեր կողմում գերության մեջ չկա․ Արծրուն Հովհաննիսյան

Կենդանի զինվորական մեր կողմում գերության մեջ չկա․ Արծրուն Հովհաննիսյան

«Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կենդանի զինվորական գերության մեջ մեր կողմում չկա»,-  այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովի գերի ընկնելու լուրի մասին հարցին:

Նա նաև ասաց, քանի որ կան ադրբեջանական զինծառայողների բազում դիեր, որևէ բան  վերջնականապես հաստատել կամ հերքել չի կարող»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կայքերը հայտնել էին, որ  մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել ու գերի է ընկել Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը։

Ինչ վերաբերում է հայկական կողմի զոհերին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մենք հարյուրավոր զոհեր չունենք։

«Դա կեղծիք է։ Ես առավոտյան էլ եմ հայտարարել՝ այդպիսի բան չկա։ Յուրաքանչյուր հաստատված տվյալ ամփոփվում է, զոհերի անունները հրապարակվում են, բայց հարյուրավոր զոհեր հաստատ չունենք»,- ընդգծեց նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: