երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կեղծ ահազանգ՝ ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարքի տեղադրման մասին

Կեղծ ահազանգ՝ ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարքի տեղադրման մասին

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Այսօր՝ սեպտեմբերի 12–ին, ժամը 09։35-ի սահմանում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի 47/7 շենքի բակում կայանված ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է տեղադրված։

Ինչպես փոխանցեցին ԱԻՆ լրատվական բաժնից, մեկ մարտական հաշվարկ, կինոլոգիական ու սակրավորական խմբեր են գնացել ահազանգի վայր, բայց վտանգավոր սարք կամ առարկա չի հայտնաբերվել։

  • Կիսվել: