Բելառուսում կանխվել է պայթուցիկների խոշոր խմբաքանակի անօրինական ներմուծումը. այն նախատեսվում էր տեղափոխել ՌԴ
Բելառուսի մաքսային ծառայողները կանխել են Բելառուսի պատմության մեջ պայթուցիկ նյութերի ամենամեծ խմբաքանակի անօրինական ներմուծումը Լեհաստանից: Այս մասին հայտնում է Բելառուսի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ խմբաքանակը նախատեսվում էր հետագայում տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Բելառուսի մաքսային ծառայությունը կանխել է Բելառուսի պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ խմբաքանակի ներմուծումը ԵԱՏՄ տարածք. 580 կիլոգրամ արտասահմանյան արտադրության առանձնապես հզոր պայթուցիկ՝ ենթադրաբար՝ ԱՄՆ-ից, փորձ է արվել մաքսանենգ ճանապարհով տեղափոխել բելառուսալեհական սահմանով, որպեսզի այնուհետև տեղափոխվի: