երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
ԱՄՆ-ն համաձայնել է վերադարձնել Բելառուսին պատկանող 43-44 միլիոն դոլարը․ Քոուլ

ԱՄՆ-ն համաձայնել է վերադարձնել Բելառուսին պատկանող 43-44 միլիոն դոլարը․ Քոուլ

ԱՄՆ-ն համաձայնել է վերադարձնել Բելառուսին պատկանող 43-44 միլիոն դոլար: Այս մասին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպան Ջոն Քոուլը։

Քոուլի խոսքով՝ Վաշինգտոնն արդեն խնդրել է բանկին ապասառեցնել միջոցները և ներկայումս մշակում է դրանց վերադարձման մեխանիզմ։

«Ես լիովին աջակցում եմ ձեր պահանջներին։ Իրականում, դուք բացարձակապես ճիշտ եք։ Այս միջոցները պետք է ապասառեցվեն և վերադարձվեն։ Մենք խնդրել ենք բանկին ապասառեցնել այդ միջոցները։ Մենք ներկայումս մշակում ենք դրա համար մեխանիզմ։ Հենց որ բանկից ստանանք կոնկրետ պատասխան, մենք անմիջապես կտեղեկացնենք ձեզ»,-նշել է նա:

  • Կիսվել: