երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի անօրինական շահագործումը պետք է դադարեցվի». Ադրբեջանի նախագահի օգնական

«Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի անօրինական շահագործումը պետք է դադարեցվի». Ադրբեջանի նախագահի օգնական

Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Քննարկման թեման եղել են Կաշենի ու Դրմբոնի հանքավայրերը:

Հանդիպման ընթացքում նա ասել է, որ Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի «անօրինական շահագործումը» պետք է դադարեցվի:

Հաջիևը նաև նշել է. ՛՛Հայաստանը ադրբեջանական տարածքների օկուպացիայի տարիներին անօրինական օգտագործել է մեր ռեսուրսները և հարված է հասցրել շրջակա միջավայրին: Այժմ մենք ականատես ենք լինում նմանատիպ գործողությունների ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում՛՛:

Նա նշել է, որ ՛՛անօրինական շահագործման ակտիվացում է նկատվել՛՛ մասնավորապես Դրմբոնի ոսկու հանքավայրում:

՛՛Այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ, պաշտպանության նախարարությունն հարցով դիմել է խաղաղապահներին: Կողմերի բանակցությունների արդյունքում համաձայնություն է եղել, որ դեկտեմբերի 10-ից կսկսվի մոնիթորինգ: Անօրինական գործունեությունը պետք է դադարեցվի՛՛,- ասել է Հաջիևը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: