երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Մենք պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատշաճության, ըստ պատեհության և ըստ ՀՀ շահի. Ռուբինյանը՝ Հաջևին պատասխանելու մասին

Մենք պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատշաճության, ըստ պատեհության և ըստ ՀՀ շահի. Ռուբինյանը՝ Հաջևին պատասխանելու մասին

Մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, ոնց որ ինձ ասեն՝ ինչու՞ ես ասում Պետրոս, և ոչ թե Հ1-ի էն հաղորդավարը, որովհետև իր անունը Պետրոս է, Պետրոս Ղազարյան՝ Հ1-ի էն հաղորդավարը, Հայաստանի Հանրապետություն՝ մեր հայրենիքը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու Կառավարության ծրագրում չեն գրել հայրենիք բառը:

Ռուբինյանն անդրադարձել է նաև  Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին:

«Մենք հասել ենք խաղաղության հիմնարար սահմանմանը, և կան հարցեր, որոնց շուրջ մենք չենք հասնի պայմանավորվածության և կբարկանանք ու կնյարդայնանանք։ Լավ է, որ մենք անհամաձայնություն ունենք այս հարցում, այլ ոչ թե միմյանց վրա կրակելու հարցում։ Մենք պետք է հանգիստ առաջ շարժվենք, սակայն այս հայտարարությունն օգուտ չի բերում խաղաղության պահպանման գործին։

Մենք պատշաճ պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատշաճության, ըստ պատեհության և ըստ Հայաստանի Հանրապետության շահի: Այս հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ չեն լինելու ներվայնացնող թեմաներ, իհա՛րկե, լինելու են և կան, լինելու են հայտարարություններ, որ քո ինքնությունը եռում է մեջդ, բայց ո՞նց պետք է մենք սրան վերաբերենք, գնահատական տա՞նք, տանք, բայց արդյոք դա նշանակում է, որ վե՞րջ, այսքան ծանր ջանքերի, հազարավոր զոհերի, լիտրերով արյան գնով ինչ ձեռք ենք բերել, վերցնենք, գցենք ջու՞րը, ասենք վե՞րջ, մի բան են ասել, մեր դուրը չի եկել, ուրեմն՝ խաղաղություն չի՞։ 30 տարի տևած հակամարտությունից հետո 2,5 տարի է, որ սահմանին հակառակորդի կրակոցից զոհ չի եղել...»,-ասել է Ռուբինյանը:

  • Կիսվել: