չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Բաքուն ողջունում է Երևանի կողմից ընդունված «Իրական Հայաստանի» հայեցակարգը. Հաջիև

Բաքուն ողջունում է Երևանի կողմից ընդունված «Իրական Հայաստանի» հայեցակարգը. Հաջիև

Բաքուն ողջունում է Երևանի կողմից ընդունված «Իրական Հայաստանի» հայեցակարգը: Այս մասին թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը սահմանափակված չէ միայն թղթի վրա արված հայտարարություններով։

«Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի ներկայիս վարչակազմը «Իրական Հայաստանի» հայեցակարգը ընդունել է որպես հիմնարար մոտեցում։ Մենք ակնկալում ենք, որ դա կներառվի Հայաստանի Սահմանադրության մեջ։ Մենք մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Նրանք (ՀՀ ղեկավարությունը-խմբ.) հայտարարել են, որ կընդունեն նոր Սահմանադրություն»,-նշել է Հաջիևը:

  • Կիսվել: