հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կասեցվել է «Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ի ապօրինի ջրառը

Կասեցվել է «Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ի ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել  Կոտայքի մարզի Արզական համայնքում գործող «ԴՐԻՄ ՌԵՍԹ» ՍՊԸ-ում։

 

Պարզվել է, որ Ընկերությանը պատկանող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում առանց համապատասխան թույլտվության բնական աղբյուրից իրականացվում է ապօրինի ջրօգտագործում։

 

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրառը կասեցվել է, տարածք մտնող խողովակաշարը կապարակնքվել։

 

Տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք ու ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ:

  • Կիսվել: