հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարողանում է ժամանակ գտնի բարձրանա ավտոբուս, ասի՝ հով է, մեր համար ժամանակ չունի՞, սրանից կարևոր գործ ունի՞․ Անհայտ կորած զինծառայողների ծնողները՝ Փաշինյանին

Կարողանում է ժամանակ գտնի բարձրանա ավտոբուս, ասի՝ հով է, մեր համար ժամանակ չունի՞, սրանից կարևոր գործ ունի՞․ Անհայտ կորած զինծառայողների ծնողները՝ Փաշինյանին

44-օրյա պետարեզմի ժամանակ Էջմիածնի N զորամասի անհայտ կորած զինծառայողների ծնողները մոտ մեկ ժամ փակ էին պահում Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկը:

«Ինքը սրանից կարևոր գործ ու հարց ունի՞, կարողանում է ժամանակ գտնի բարձրանա ավտոբուս, ասի՝ հով է, իսկ մենք ծնողներով հիմա արևի տակ ենք: Կովերին կարող է գնա տեսնի… թող մեզ ել տեսնի»,-հայտարարեց անհայտ կորած զինծառայողի մայրը՝ Կարինե Մանավազյանը:

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից խոստացան մեկ շաբաթվա ընթացքում ընդունելություն կազմակերպել ծնողների հետ, որից հետո վերջիններս բացեցին ճանապարհը։

  • Կիսվել: