շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քանի դեռ ես ՌԴ նախագահն եմ, չեն լինելու թիվ 1, թիվ 2 ծնողներ, լինելու են հայր և մայր. Պուտին

Քանի դեռ ես ՌԴ նախագահն եմ, չեն լինելու թիվ 1, թիվ 2 ծնողներ, լինելու են հայր և մայր. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ թիվ 1 ծնող և թիվ 2 ծնող հասկացությունները չեն կարող լինել Ռուսաստանում, քանի դեռ ինքը ՌԴ ղեկավար է, տեղեկացնում է kommersant.ru-ն:

Պուտինը նշել է, որ երեխաները շարունակելու են գործածել հայր և մայր տերմինները։
Պուտինը նաև նշել է, որ պետք է հստակեցնել որոշ բաներ։

«Ամուսնությունը տղամարդու և կնոջ միություն է, ընտանիքը մի քիչ այլ բան է, սակայն գաղափարը, որ ընտանիքը կնոջ և տղամարդու կապն է, ինքնին ճիշտ է, և պետք է աջակցություն ստանա, ուղղակի պետք է մտածել, թե ինչ ձևակերպումներով և որտեղ անել դա»,- ասել է ՌԴ նախագահը։

  • Կիսվել: