հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին Աբովյան–Արամի փողոցում կանգնած քաղաքացիներին

Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին Աբովյան–Արամի փողոցում կանգնած քաղաքացիներին

Ոստիկանները Երևանի Աբովյան–Արամի փողոցների խաչմերուկում խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների մի մասին բերման ենթարկեցին։ Լրագրողների հարցերին, թե ինչ հիմքով են նրանց բերման ենթարկում, ոստիկանները չարձագանքեցին։

«Խաղաղ երթի մասնակիցներին առաջարկվել է տարանցիկ ճանապարհ, սակայն նրանք չհամաձայնեցին։ Պարեկային ոստիկանությունն է որոշում երթի ուղղությունը»,– նշեց ՀՀ փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։

Ընդդիմությունն այսօր ժամը 12։00-ից Երևանում ավտոերթեր է անցկացնում 4 տարբեր ուղղություններով։ Տրանսպորտային միջոցներին ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները։ Ժամը 16։00-ին ավտոերթի մասնակիցները պետք է հասնեն Ֆրասնիայի հրապարակ, սակայն դեպի Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները ոստիկանները փակել էին։

Աբովյան–Պուշկին խաչմերուկում երթի մասնակիցներն անցան ոստիկանության մեքենայի կողքով, սակայն Աբովյան–Արամի խաչմերոկում արդեն մի քանի ոստիկանական մեքենա էր կանգնած։ Քաղաքացիները սկսեցին պահանջել, որ իրենց առջև ճանապարհը բացեն, ինչը իրավապահ մարմինները չարեցին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ ընդգծեց, որ ոչ մի փաստաթուղթ ոստիկանները ցույց չեն տվել և առանց իրավական հիմքի են փակել իրենց փողոցները։

  • Կիսվել: