հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարելի է փաստել՝ ընտրությունն անցկացնելը ճիշտ էր․ Ռուբեն Մելիքյան

Կարելի է փաստել՝ ընտրությունն անցկացնելը ճիշտ էր․ Ռուբեն Մելիքյան

 Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է  Արցախի ընտրություններին։ Նա, մասնավորապես,  գրել է․«Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի ունեցավ ուղիղ երկու շաբաթ առաջ։ Չորս կողմից հնչում էին կարծիքներ, որ անհրաժեշտ է չեղարկել ընտրությունները՝ պայմանավորված COVID-ի վտանգով։

 

Կայացվեց ռիսկային որոշում. ընտրությունները չչեղարկել , և իշխանության բարձրագույն մարմինների ձևավորման իրավական գործընթացը ավարտին հասցնել։

Քվեարկությունն անցկացվեց. ընտրողների մասնակցության թիվը, ճիշտ է, շուրջ 1/3-ով քիչ էր առաջին փուլի ցուցանիշից, բայց այնուհանդերձ ժողովրդավարական չափանիշներով լիովին բավարար էր (շուրջ 45%):

Այսօր՝ երկու շաբաթ անց, երբ, փառք Աստծո, հիվանդության բռնկում Արցախում տեղի չի ունեցել, արդեն կարելի է փաստել. ընտրությունն անցկացնելը ճիշտ էր»։

  • Կիսվել: