շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կառավարությունը սուբվենցիոն 15 ծրագրերի համար չորս մարզի հատկացրել է 357 մլն 458 հազար դրամ

Կառավարությունը սուբվենցիոն 15 ծրագրերի համար չորս մարզի հատկացրել է 357 մլն 458 հազար դրամ

15 ծրագիր, որից 3-ն՝ Արմավիրի, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը՝ Կոտայքի, 3-ը՝ Լոռու մարզերում են, իրականացվել է համայնքների բյուջեների հաշվին, և ներկայում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Մրցույթներից հետո ընդհանուր արժեքը կազմել է 582 մլն դրամ, որից պետական համաֆինանսավորման մասը՝ 357 մլն 458 հազ. դրամ: Արդյունքում, համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմամբ, կապահովվի ծրագրերի արդյունավետ իրականացում:

  • Կիսվել: