հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցության հեռանկարները

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ապրիլի 3-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը, Լիլյա Սիրականյանը և Էդգար Զաքարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, վերջին շրջանում Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը, ոլորտի զարգացման միտումները, առկա ռիսկերն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
 
Թեմաների թվում էին նաև արտահանման ռազմավարությունը և դրա շրջանակներում քաղաքականության առաջնահերթությունները, ռազմավարության իրականացումը, միջազգային գործընկերների ներգրավվածությունը և ներդրումների արդյունավետ կառավարումը։
 
Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետության հարցին, Հայաստանում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերին:

  • Կիսվել: