շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արևաշատ գյուղում այրվել է մոտ 2500 հակ անասնակեր

Արևաշատ գյուղում այրվել է մոտ 2500 հակ անասնակեր

Մարտի 4-ին՝ ժամը 16:36-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բարեկամության փողոցի վերջնամասում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։44-ին, մարել՝ 19։38-ին։ Այրվել է մոտ 2500 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել մեկ միավոր տեխնիկա։

 

  • Կիսվել: