ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Վերիշեն գյուղում այրվել է անասնակեր

Վերիշեն գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 6-ին, ժամը 18։57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 19:51-ին: Այրվել է մոտ 50 հակ անասնակեր:

  • Կիսվել: