չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արմավիրի մարզպետն Արևաշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով կատարված աշխատանքներին

Արմավիրի մարզպետն Արևաշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով կատարված աշխատանքներին

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի, մարզպետի ​աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեցի Փարաքար համայնքի Արևաշատ բնակավայր՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի հնարավորություններին և կատարված աշխատանքներին։

Ծրագրի ընդհանուր արժեքը​ կազմել է 120 մլն դրամ, որի ֆինանսավորումն իրականացվել է 50% կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ։

2023թ․ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նաև ​ մանկապարտեզի սեպտիկ հորը և բարեկարգվել​ ամբողջ տարածքը։

Ծրագրի ընդհանուր արժեքը​ 35 մլն դրամ է, որի 70%-ը վճարվել է պետական, 30%-ը՝ համայնքային բյուջեներից:

Նշեմ, որ 2022 թվականի սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Արևաշատ բնակավայրում գոյություն ունեցող խաղահրապարակը վերանորոգվել և վերազինվել էր։

Աշխատանքային այցի վերջում համայնքի ղեկավարի հետ քննարկեցինք շինարարական թերությունների վերացման և մանկապարտեզի բացման, շահագործման հնարավոր ժամկետները։

  • Կիսվել: