ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

Սյունիքի մարզի Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ կարճաժամկետ շուրջօրյա խնամք կստանան Սյունիքի և հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաները, իսկ 2-ից մինչև 18 տարեկան երեխաներին կտրամադրվի ցերեկային աջակցության ծառայություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
՛՛Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք կստանա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երեխա, ցերեկային աջակցության ծառայություն կտրամադրվի 100 երեխայի՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
 
 Սա հնարավորություն կտա ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանը զուգահեռ զարգացնել երեխաներին տրամադրվող այլընտրանքային խնամքի հնարավորությունները՝ նախապատվություն տալով խնամքի ընտանեկան տիպին, իսկ շուրջօրյա հաստատությունում տեղավորման դեպքում՝ կարճաժամկետ խնամքին:
Առավել մանրամասն՝ https://bit.ly/2XGUI0O՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: