հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթն ավարտվել է. հայտնի են հաղթողների անունները

Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթն ավարտվել է. հայտնի են հաղթողների անունները

Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթն ավարտվել է, եւ կա 2 հաղթող։ Այս մասին այսօր InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա նշեց, որ հաղթողներն են Արա Աղայանը եւ Դավիթ Մելքումյանըլ:

 «Ըստ օրենսդրության՝ գործատուն, տվյալ դեպքում՝ քաղաքապետը, ինքն է որոշում, թե երկու հաղթողներից ու՛մ ընտրի: Մյուսը տեղափոխվում է կադրերի ռեզերվ, օրենսդրությունը 2 կամ 3 օր է նախատեսում նշանակման համար»,-նշեց Կարապետյանը։

Նա անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչու են հանձնաժողովի կազմում  ավագանու երկու անդամներն էլ «Իմ քայլից», արդյոք այստեղ ԽԾԲ սկզբունքը չի՞ գործել:

 «Որեւէ կանոնակարգում չկա, որը նախատեսում է, որ պարտադիր պետք է այս կամ այն խմբակցությունից լինեն հանձնաժողովի անդամները։ Եթե մենք ունենք 65 հոգանոց ավագանի եւ 58–ը «Իմ քայլը» խմբակցության անդամներ են, կարող ենք մոտավորապես ձեր հարցին պատասխանել։

«Խնամի, ծանոթ, բարեկամ» արտահայտությունն առհասարակ այստեղ տեղին չէ, որովհետեւ հանձնաժողովի անդամներ են եւ այդ 2 ավագանու անդամներից բացի հանձնաժողովի այլ անդամներ էլ կան, այլ գերատեսչությունից ներկայացուցիչներ կան եւ ավելին, որպես դիտորդ հանձնաժողովի աշխատանքներին եւ մրցույթի ընթացքին հետեւելու հնարավորություն է ունեցել ավագանու ցանկացած անդամ եւ «Լույս» խմբակցության անդամները, որքանով որ ես տեղյակ եմ ամբողջական կազմով կարողացել են օգտագործել այդ հնարավորությունը եւ ներկա են եղել մրցույթին»,-վստահեցրեց Հակոբ կարապետյանը:

  • Կիսվել: