ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կամավորներական խմբերին խնդրում ենք համակարգված գործել և հարցերի դեպքում զանգել 117 թեժ գծին. Բաթոյան

Կամավորներական խմբերին խնդրում ենք համակարգված գործել և հարցերի դեպքում զանգել 117 թեժ գծին. Բաթոյան

Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր հայրենակիցներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար անընդհատ վերանայվում է ռազմավարությունը, որպեսզի կարողանանք ճիշտ արձագանքել իրավիճակին և մարդկանց կարիքներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

՛՛Անցակետից արդեն նախարարությունը ստանում է տվյալներ Հայաստանում կացարան չունեցող անձնաց մասին, ճշտելով նրանց թիվը, տարիքը և առանձնահատուկ կարիքները:

Առանձնացվել են առաջին կայանման գիշերակացեր, որտեղից քաղաքացիները տեղափոխվում են կացարաններ:

Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը, բոլոր կամավորներական խմբերին խնդրում ենք համակարգված գործել և ռազմական իրադրության հետ կապված հարցերի դեպքում զանգել 117 թեժ գծին:

Շնորհակալ եմ համագործակցության համար՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: