երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024

Ջրաշենում բախվել են Toyota-ն ու «06»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 44 տան դիմաց բախվել են Toyota և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Վթարի հետևանքով 3 հոգի՝ օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Սպիտակի բժիշկները նաև տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ևս 1 հոգու, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

 

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: