չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հունիսի 10-ին` ժամը 02։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz և BYD մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները փակել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: