երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Իրավիճակը լարված է Արարատի ու Արմավիրի մարզերում․ Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ ակցիաները շարունակվում են

Իրավիճակը լարված է Արարատի ու Արմավիրի մարզերում․ Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ ակցիաները շարունակվում են

Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ դժգոհողները այսօր դարձյալ ակցիաներ են իրականացրել: Իրավիճակը բավական լարված է եղել Արարատի ու Արմավիրի մարզերում:

Ակցիայի մասնակիցները ճանապարհ են փակել: Նրանց հանդիպել են պաշտոնյաներ՝ հորդորելով սպասել քննարկումների արդյունքներին:

Մրգաշատում ցուցարարները ակցիան դադարեցնելու մասին են տեղեկացրել՝ ընդգծելով, որ եթե վերջնարդյունքները գոհացնող չեղան, բողոքի ակցիաները շարունակելու են:

  • Կիսվել: