շաբաթ, օգոստոս 20
20 / 8 / 2022
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 13 քաղաքացի

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 13 քաղաքացի

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։

«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 13 քաղաքացի», - հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։

  • Կիսվել: