չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Իրատես»․«Stay home»-ը աշխատեց, «մնա տանը»՝ չաշխատեց․ Հայաստանում այդպես էլ չընկալվեց կորոնավիրուսի վտանգավորությունը

«Իրատես»․«Stay home»-ը աշխատեց, «մնա տանը»՝ չաշխատեց․ Հայաստանում այդպես էլ չընկալվեց կորոնավիրուսի վտանգավորությունը

«Իրատես» թերթըգրում է․ «Ե­րեկ­վա­նից պա­րե­տի ո­րոշ­մամբ ան­ցել ենք ա­զատ կյան­քի՝ մա­սամբ, ա­ռանց հա­սա­րա­կա­կան տրանսպոր­տի ու ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­նե­րով: Ինչ­պես՝ Եվ­րո­պան: Հա­մե­մա­տու­թյունն այդ­քա­նով ա­վարտ­վում է:

Ի տար­բե­րու­թյուն Եվ­րո­պա­յի՝ Հա­յաս­տա­նում այդ­պես էլ չըն­կալ­վեց կո­րո­նա­վա­րա­կի վտան­գա­վո­րու­թյու­նը: Եվ Հա­յաս­տա­նում այդ­պես էլ չըն­կալ­վեց կո­րո­նա­վա­րա­կի ճգ­նա­ժա­մի էու­թյու­նը, և չե­ղան հա­մար­ժեք քայլեր: Եվ այն, ինչ Եվ­րո­պա­յում ու աշ­խար­հում կոչ­վում էր «Stay home»՝ մնա տա­նը, ի­մա՝ կա­րան­տին, աշ­խա­տեց, Հա­յաս­տա­նում «մնա տա­նը» չաշ­խա­տեց:

Փաս­տա­ցի՝ Covid-19-ը մյուս կո­րո­նա­վի­րուս­նե­րից ու մյուս հա­մա­ճա­րակ­նե­րից տար­բեր­վում է 3 առանձնա­հատ­կու­թյուն­նե­րով: Ոչ միայն բժշ­կա­կան ան­զո­րու­թյամբ՝ ոչ դեղ կա, ոչ պատ­վաս­տա­նյութ, տա­րած­վում է խայ­տա­ռակ ա­րագ և նույն­քան ա­րագ մու­տաց­վում է՝ ա­ռա­ջին: Գլո­բա­լաց­ված աշ­խար­հում պան­դե­միան ա­րագ վե­րած­վեց ին­ֆո­դե­միա­յի, ի­մա՝ հի­վան­դու­թյան տա­րած­ման ա­րա­գու­թյու­նը, առողջապա­հա­կան հա­մա­կար­գե­րի ձա­խո­ղու­մը, մա­հե­րի թի­վը վե­րած­վեց խու­ճա­պի՝ ին­ֆո­դե­միա­յի՝ երկրորդ: Եվ եր­րորդ՝ պո­լի­տի­կո­դե­միա, ի­մա՝ լու­ծում է քա­ղա­քա­կան հար­ցեր. շա­րու­նա­կում է Թրամ­փի քա­ղա­քա­կան պա­տե­րազ­մը Չի­նաս­տա­նի դեմ, փո­խա­րի­նե­լով առևտրա­կան պա­տե­րազ­մին, լու­ծում է ԱՄՆ-ԵՄ հա­կա­սու­թյուն­նե­րը. ա­մե­րի­կա­ցի­նե­րը 7 կող­պե­քի տակ են պա­հում պատ­վաս­տա­նյու­թի մշակ­ման գոր­ծըն­թա­ցը, Մեր­կե­լը հայ­տա­րա­րում է՝ Գեր­մա­նիան ԱՀԿ-ին փող կտա, ինչ կու­նե­նա ԵՄ-ն, կու­նե­նա ամբողջ աշ­խար­հը, ռուս­նե­րը դր­դում են ԵՄ-ին պատ­ժա­մի­ջոց­նե­րը հա­նել:

Պան­դե­միա­յի պատ­ճա­ռով նավ­թի պա­հան­ջար­կի ան­կու­մից օգտ­վե­լով՝ Պու­տի­նը Օ­ՊԵԿ-ի հետ չէր համաձայ­նում նավ­թի հա­նույ­թը կր­ճա­տե­լուն, որ ԱՄՆ-ի թեր­թա­քա­րա­յին նավ­թը հա­նի նավ­թա­յին շուկայից, բայց վրի­պեց: Կի­սա­պետ­քա­կան օգ­նու­թյուն է ու­ղար­կել Նյու Յորք և 600000 դո­լար է ու­զում մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան դի­մաց ԱՄՆ-ից: Կո­րո­նա­վի­րու­սը մի­ջոց է դար­ձել մի­մյանց հին ու նոր հաշիվներ ներ­կա­յաց­նե­լու:

Մի­ջազ­գա­յին  ֆի­նան­սա­կան  կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը  հա­մաշ­խար­հա­յին  ֆի­նան­սա­կան ջր­հե­ղեղ են կան­խա­տե­սում՝ ճգ­նա­ժա­մե­րի ճգ­նա­ժամ, մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը գու­ժում են հնա­րա­վոր գոր­ծազր­կու­թյան ու սո­վի մա­սին: Այ­սօր­վա պատ­կե­րով՝ ոչ ա­ռանց հիմ­քե­րի: Իսկ մե՞նք: Միայն մեկ թիվ՝ Հա­յաս­տա­նում 7 օ­րում գրանց­վել է 596 վա­րա­կա­կիր: Վրաս­տա­նում 582 վա­րա­կա­կիր է գրանց­վել 60 օրում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: