ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Իրատես». Փաշինյանը լռում է. Ամուլսարի խնդրից ինչպե՞ս է գլուխ հանելու

«Իրատես». Փաշինյանը լռում է. Ամուլսարի խնդրից ինչպե՞ս է գլուխ հանելու

«Իրատես» թերթը գրում է.

«Այն, որ այս իշխանությունը վիճահարույց խնդիրների շուրջ որոշումներ կայացնելուց խուսափում է, նորություն չէ, հատկապես, երբ հարցը հասարակության շրջանում մեծ աղմուկ է առաջացնում։ Իշխանության գալու առաջին իսկ օրից Նիկոլ Փաշինյանը խուսափում է Ամուլսարի հետ կապված կառավարության վերջնական դիրքորոշումն արտահայտելուց։ Ավելին, նախորդ տարի փորձագիտական եզրակացության համար պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 400 հազար ԱՄՆ դոլար, սակայն վերջնական կարծիք կառավարությունն այդպես էլ չի հնչեցնում։

ՈՒ սա այն դեպքում, որ բազմաթիվ մասնագետներ զգուշացնում են, թե ինչ վտանգներ կարող են լինել հանքի շահագործման պարագայում։ Դրան զուգահեռ, «Լիդիան Արմենիան» է սպառնում դիմել միջազգային դատարան եւ մեծ գումարներ պահանջել կառավարությունից, հանքի աշխատակիցներն էլ պահանջում են գործարկել այն։

Մի կողմից` բնապահպանական խնդիրները, մյուս կողմից` ներդրումային դաշտում հնարավոր կորուստները, հանքում աշխատող տեղի բնակիչների օր օրի վատթարացող սոցիալական վիճակը ժամ առաջ պահանջում են վճռական քայլեր, սակայն Փաշինյանը լռում է։ Անգամ շրջակա միջավայրի նախարարի նշանակման հարցում տեւական ժամանակ չէր կողմնորոշվում, Ամուլսարի խնդրից ինչպե՞ս գլուխ հանի։ Սա անկարողությու՞ն, անլրջությու՞ն, թե՞ կառավարման փորձի բացակայություն է։

 

  • Կիսվել: