Իրանում կորոնավիրուսից մեկ օրում 50 մարդ է մահացել, սակայն վարակման դեպքերի նվազում է նկատվում
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակված 50 մարդ է մահացել: Ըստ երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցչի սա փետրվարի 19-ից ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշն է։
Մարտի 6-ին Իրանում հիվանդացության 1234 ռեկորդային դեպք է արձանագրվել, սակայն վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 743 դեպք է գրանցվել: Ըստ առողջապահության նախարարության ներկայացուցիչ՝ վերջին երկու օրում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի «հարաբերական նվազում» է նկատվում։
Ամենից շատ հիվանդացության դեպքեր են արձանագրվել Թեհրանում (1705), Ղոմում (685), Մազանդերանում (620), Գիլյանում (496), Սպահանում (564):
Իրանի իշխանությունները երկրում վարակի տարածումը կանխելու համար չեղարկել են դասընթացներն ուսումնական հաստատություններում՝ մինչև իրանական Նոր տարին (Նովռուզ), սահմանափակվել է նաև մարդկանց տեղաշարժը, որոնց մոտ կորոնավիրուսով վարակված լինելու կասկած կա:



