ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանում հակահայկական ցույցեր կազմակերպած ադրբեջանցիներ են կալանավորվել

Իրանում հակահայկական ցույցեր կազմակերպած ադրբեջանցիներ են կալանավորվել

Իրանում իշխանությունները դաժանորեն ճնշել են հակահայկական ցույց կազմակերպած ադրբեջանցիների գործողությունները։

Բողոքի ցույցերը կազմակերպվել են Թեհրանում ՀՀ դեսպանատան և Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց, ինչպես նաև՝ Ուրմիա քաղաքի Աթայի պողոտայում։

Սակայն  ոստիկանությունը և Հեղափոխության պահապանների կորպուսը միջամտել և կանխել են հակահայկական միջոցառումների անցկացումը։ 15 ադրբեջանցի ցուցարար կալանավորվել և տեղափոխվել է նշված քաղաքների բանտեր։

  • Կիսվել: