կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրանի ՌՕՈՒ հրամանատարը գնահատել է իրանահայերի դերակատարությունը հեղափոխության և Իրան-Իրաք պատերազմի տարիներին

Իրանի ՌՕՈՒ հրամանատարը գնահատել է իրանահայերի դերակատարությունը հեղափոխության և Իրան-Իրաք պատերազմի տարիներին

Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարը գնահատել է իրանահայերի դերակատարությունը՝ իսլամական իսլամական հեղափոխության հաղթանակում և Իրան-Իրաք պատերազմի տարիներին, գրում է parstoday.com-ը:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար   բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադենլ, իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության ներկայացուցիչ Արա Շահվերդյանի հետ հանդիպման ժամանակ, շնորհավորելով Նոր տարվա կապակցությամբ, ասել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակի և Իրան-Իրաք ութամյա պատերազմի սրբազան  պաշտպանության տարիները արտացոլում են Իրանի միասնությունն ու ամբողջականությունը: Սա դաս է աշխարհի և հատկապես որոշ երկրների համար,  որտեղ մարդիկ կրոնական և էթնիկ  տարբերությունների պատճառով կռվում են միմյանց դեմ»:

Բրիգադային գեներալ Նասիրզադեն հավելել է. «Մեր քրիստոնյա եղբայրները՝ հայերը և ասորիները, սրբազան պաշտպանության տարիներին ունեցան 90 նահատակ, 295 հաշմանդամ  և 58 ազատամարտիկ, որոնք, ինչպես նշել է Գերագույն առաջնորդը,  հեղափոխության պայքարից ու պարտադրված պատերազմից դուրս եկան հպարտ»:

Հանդիպման ժամանակ, իրանահայ պատգամավո Արա Շահվերդյանը, շնորհակալություն է  հայտնել  Իրանի բանակի օդուժի հրամանատարից՝ հայ զինվորներին գնահատելու համար և նշել, որ իրանահայությունը պատրաստ է պաշտպանել երկիրն ու հեղափոխական արժեքները:

  • Կիսվել: