«Ինչպիսի ամոթ». Փայլանը՝ ևս մի եկեղեցի մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշման մասին
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո նաև Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշմանը:
«Ինչո՞ւ այս ձգտումը չի ավարտվում, երբ ամենուր այսքան շատ մզկիթներ կան... Ինչպիսի ամոթ մեր երկրի համար...»,- գրել է Կարո Փայլանը:



