կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ինչպես բարելավել առողջապահական ոլորտը․ շահագրգիռ կառույցները քննարկումներ են սկսել

Ինչպես բարելավել առողջապահական ոլորտը․ շահագրգիռ կառույցները քննարկումներ են սկսել

Ինչպես բարելավել առողջապահական ոլորտը․ քաղաքականություն մշակող և վերահսկողություն իրականացնող կառույցները քննարկումներ են սկսել:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի առաջարկով և ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ համատեղ քննարկումներ են սկսվել 2 կառույցի ոլորտային վարչությունների միջև։

Հիգիենիկ-հակահամաճարակային և բնակչության բժշկական օգնության ոլորտների վերահսկողության մասնագետներն աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկել են 2021 թ․ ստուգումների ընթացքում արձանագրված խնդիրները, օրենսդրական առկա բացերը, նախանշվել են դրանց լուծման ճանապարհները։

Երկու գերատեսչությունների ներկայացուցիչները՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող և վերահսկողություն իրականացնողներ, կարևորել են այս ձևաչափով փոխգործակցությունը, աշխատանքային քննարկումների շարունակականությունը և սերտ համագործակցությունը։

  • Կիսվել: