ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչպե՞ս է Միացյալ Նահանգները դեռ լուռ. Ալեքսիս Օհանյան

Ինչպե՞ս է Միացյալ Նահանգները դեռ լուռ. Ալեքսիս Օհանյան

Ձեռնարկատեր, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել Արցախում ու Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին։

Ձեռնարկատերը, որը մի քանի անգամ հասցրել է լինել հայրենիքում, Instagram-յան էջում վերահրապարակել է «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառումը, որն անդրադարձել էր լրատվամիջոցի հրապարակմանը, համաձայն որի՝ ազերիները հայ զինծառայողի են գլխատել, լուսանկար հրապարակել սոցիալական մեդիայում եւ զանգահարել նրա եղբորը՝ ծաղրելով նրան։

 

«Ինչպե՞ս է Միացյալ Նահանգները դեռ լուռ»,- հարց է հնչեցրել Օհանյանը։ Նա եւս մեկ հրապարակում է արել, այս անգամ՝ վնասված դպրոցների մասին։ «Դպրոցները հարձակման են ենթարկվել»,- գրել է նա։

  • Կիսվել: