ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմ համերաշխությունն եմ հայտնում ոստիկանական դիմակառեյդերի ենթարկված հեռուստաընկերությունների անձնակազմերին. Աշոտյան

Իմ համերաշխությունն եմ հայտնում ոստիկանական դիմակառեյդերի ենթարկված հեռուստաընկերությունների անձնակազմերին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է այսօր ոստիկանության ներկայացուցիչների կողմից ArmNews-ի ու TV5-ի հաղորդավարների նկատմամբ վարչական տույժ կիրառելուն այն բանի համար, որ եթերում՝ հյուրերի տաղավարում, նրանք դիմակ չեն կրել:

Աշոտյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Այսօր դիմակակրության պատրվակով իշխանությունները ոստիկանություն են մտցրել երկու հեռուստաընկերություններ՝ առավոտյան Արմնյուզ, իսկ հիմա` 5-րդ ալիք:

Հիշեցնեմ, որ դիմակ կրելու իմպերատիվ պահանջ պարետատան կողմից լրատվական գործունեության համար չկա:

Նման պրիմիտիվ գործիքակազմով, բայց ազատ խոսքը լռեցնելու անթաքույց մղումներով է փորձում փակել ընդդիմախոսների բերանն այսօրվա իշխանությունը: Կսպասեմ նաև իրավապատպան և լրագրողական հանրույթի արձագանքներին: Իմ համերաշխությունն ու սատարումն եմ հայտնում ոստիկանական դիմակառեյդերի ենթարկված հեռուստաընկերությունների անձնակազմերին՛՛:

  • Կիսվել: