հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՀԿ-ն կամուրջն է այն Հայաստանի միջև, որը ոչնչացվեց, ու այն Հայաստանի, որը վերածնվելու է. Աշոտյան

ՀՀԿ-ն կամուրջն է այն Հայաստանի միջև, որը ոչնչացվեց, ու այն Հայաստանի, որը վերածնվելու է. Աշոտյան

Այսօրվա իրականության մասին լռելը համարժեք է հանցակցության: Այս մասին ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այո՛, մենք ներընդդիմադիր համերաշխության կողմնակիցներ ենք, այո՛, ընդդիմության շարքերում ունենք բազմաթիվ ընկերներ, սակայն, ըստ իս, չի կարելի հարգել հարաբերություններն ավելին, քան երկրի համար կարևոր ճշմարտությունները»:

Ըստ Աշոտյանի՝ ՀՀԿ-ն հավատում է հայ ժողովրդի ապագային, չնայած այսօր շատերն այդ ապագան չեն տեսնում։

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ 2018-ին իրենք կորցրեցին իշխանությունը, իսկ ժողովուրդը՝ պետությունը. «Մենք կուսակցություն ենք, որը սովորել է ու սովորում է, օրինակ՝ մենք սովորել ենք, որ իշխանությունը վերջակետ չէ, կյանքի ավարտ չէ, իշխանությունը պատասխանատվություն է»:

Աշոտյանը հավելեց, որ 8 տարի է՝ փորձում են իրենց թաղել, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ կան. «ՀՀԿ-ն գաղափար է, այն գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել մրցունակ, որ Հայաստանը պետք է լինի ազատ ու Հայաստանը պարտավոր է լինել ազգային»:

Նա նաև նշեց, որ ՀՀԿ-ն կամուրջն է այն Հայաստանի միջև, որը ոչնչացվեց, ու այն Հայաստանի, որը վերածնվելու է։

  • Կիսվել: