ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աբովյան քաղաքի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մարվել է. կա մեկ տուժած. ԱԻՆ

Աբովյան քաղաքի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մարվել է. կա մեկ տուժած. ԱԻՆ

Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մարվել է, կա մեկ տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ  ԱԻՆ-ից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։18-ին, մարվել՝ 14։51-ին։ Այրվել է 120 քմ իզոգամ, տանիքի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր։

Հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի (Ս․ Ֆ․, ծնված 1977 թ․), ով տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

  • Կիսվել: