ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հզոր պետություն ստեղծելու գործում մեր հավաքական պատասխանատվությունն ու աշխատանքը, վստահ եմ, տալու է իր արդյունքը. Մանե Թանդիլյան

Հզոր պետություն ստեղծելու գործում մեր հավաքական պատասխանատվությունն ու աշխատանքը, վստահ եմ, տալու է իր արդյունքը. Մանե Թանդիլյան

Պատմականորեն հայ ժողովուրդը կրթությունը և աշխատանքը համարում է մարդու, ընտանիքի կայացման հարցում կարևորագույն գործոններից և անում է առավելագույնը ունենալու լավ կրթություն, լավ աշխատանք։ Մայիսի 1-ի առթիվ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Թեև այսօր պետությունը հեռու է որակյալ կրթություն և աշխատանք ապահովելու գործում ցանկալի արդյունք ներդնելուց, սակայն մեզանից յուրաքանչյուրը իր անհատական ջանքի շնորհիվ փորձում է ապահովել իր և իր ընտանիքի բարեկեցությունը։

Միևնույն ժամանակ, մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները, մեզ այլ ճանապարհ չեն տալիս, քան ունենալ հզոր պետություն, որտեղ յուրաքանչյուրի անհատական պատասխանվությունը հանուն հայրենիքի պետք է ապահովել նաև անդադար աշխատելով։ Աշխատանք,  որը կստեղծի արդյունք ոչ միայն անհատի ու ընտանիքի, այլ նաև, և առաջին հերթին պետության համար»,-գրել է նա:

Թանդիլյանը վստահ է՝ հզոր պետություն ստեղծելու գործում հավաքական պատասխանատվությունն ու աշխատանքը տալու է իր արդյունքը. «Մենք միասնաբար ունենալու ենք արժանապատիվ պետություն, որտեղ ապրում և արարում են արժանապատիվ քաղաքացիներ»։

  • Կիսվել: