ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհն ունի հետաքրքիր առանձնահատկություն․ Մանե Թանդիլյան

Դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհն ունի հետաքրքիր առանձնահատկություն․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ծիծեռնակաբերդի մասին։

«Դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհն ունի հետաքրքիր առանձնահատկություն, ինչի մասին քչերը գիտեն։

Ճանապարհի վերջին հատվածում թեքվում ես 90 աստիճան՝ դեպի հուշահամալիր, երբ այդ հատվածը կարելի էր նաև ուղիղ կառուցել։

Իրականում այդ հատվածի նման նախագծելը ունի ոչ թե ճարտարապետական կամ շինարարական առանձնահատկություն, այլ՝ ազգային ։)

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ առանձնահատկության մասին է խոսքը»,- գրել է նա։

  • Կիսվել: