շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հյուպատոսական վավերացումն այսուհետ կիրականացնի ԱԳՆ-ն

Հյուպատոսական վավերացումն այսուհետ կիրականացնի ԱԳՆ-ն

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Նախագիծը կարգավորում է ՀՀ-ում կազմված եւ տրված պաշտոնական փաստաթղթերի՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայով նախատեսված ապոստիլով վավերացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

Առաջարկվում է առանձնացնել փաստաթղթերի միջազգային վավերացման երկու տարբեր եղանակներից բխող գործառույթ՝ ապոստիլ եւ հյուպատոսական վավերացում իրականացնող մարմիններ՝ ապոստիլը վերապահելով ՀՀ արդարադատության նախարարությանը, իսկ հյուպատոսական վավերացումը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որպես դիվանագիտական ծառայության մարմինների անմիջական գործառույթ:

Նախագիծը դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկելու ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

 

 

  • Կիսվել: