շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները․ ՀՖՖ

Առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները․ ՀՖՖ

Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ սիրողական ֆուտբոլի Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանի հանդիպումները: Այն թիմերը, որոնք ցանկանում են մասնակցել առաջնություններին, կարող են օգոստոսի 10-ից 30-ը ՀՖՖ ուղարկել իրենց հայտերը: 
 
«Հավելյալ տեղեկությունների համար անհրաժեշտ է կապ հաստատել ՀՖՖ մրցումների բաժին 033808076 կամ 033020340 հեռախոսահամարներով, ինչպես նաև գրել [email protected] էլ. հասցեին:
 
Հիշեցնենք, որ 2025-26 մրցաշրջանում Հայաստանի Սիրողական Ա լիգայի չեմպիոն դարձավ «Կիլիկիան» և մասնակցեց Երևանում կայացած UEFA Regions cup-ի որակավորման նախնական փուլին։
 
Մեր թիմը մրցաշարն ավարտեց առաջին տեղում։ Սիրողական Բ լիգայում էլ լավագույնը «Եղեգնաձորն» էր, որը գալիք մրցաշրջանից կխաղա Ա լիգայում»,-նշվում է հաղորդագրության մեջ։ 
 

  • Կիսվել: