շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Գագիկ Ծառուկյանի՝ ավելի քան 12 ժամ տևած հարցաքննությունն ավարտվեց. նրա  նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Գագիկ Ծառուկյանի՝ ավելի քան 12 ժամ տևած հարցաքննությունն ավարտվեց. նրա  նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ավելի քան 12 ժամ տևած հարցաքննությունն ավարտվել է։

Քաղաքացիները «Ծառուկյան, Ծառուկյան» բացականչություններով նրան ճանապարհեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Ինչպես հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը՝ նրա  նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:

«Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,-լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։

Նա պարզաբանեց, որ նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրենի ձերբակալության մասին ավելի վաղ էր հայտնի դարձել։

Նշենք, որ Ծառուկյանի հարցաքննությունը սկսվել էր առավոտյան ժամը 11։30-ին։

 

  • Կիսվել: