ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Նեթանյահուն Թրամփի հրավերով կմեկնի ԱՄՆ

Նեթանյահուն Թրամփի հրավերով կմեկնի ԱՄՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով հուլիսի 27-ին կմեկնի Վաշինգտոն: Այս մասին հայտնել են Նեթանյահուի գրասենյակից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Նախագահ Թրամփի հրավերով վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջիկա երկուշաբթի այցով կմեկնի Վաշինգտոն»:

Հաղորդվում է նաև, որ այցի շրջանակում վարչապետը հուլիսի 29-ին Սպիտակ տանը հանդիպում կունենա Թրամփի հետ, ինչպես նաև մասնակցություն կունենա սենատոր Լինդսի Գրեմի հրաժեշտի արարողությանը:

Գրեմի գրասենյակը հուլիսի 12-ին հայտնել էր, որ սենատորը մահացել է 71 տարեկան հասակում՝ սրտանոթային հիվանդության բարդությունների հետևանքով: Սենատորը Ռուսաստանից նավթ և գազներկրողների նկատմամբ ԱՄՆ-ի՝ մաքսատուրքեր սահմանելու մասին օրինագծի հեղինակն էր և նույնիսկ մահվանից կարճ ժամանակ առաջ ասում էր, որ չի կարող մահանալ, քանի դեռ նոր պատժամիջոցային փաստաթուղթը չի ընդունվել:

 

  • Կիսվել: