Ես պատրաստ եմ գնալ Օվալաձև աշխատասենյակ կամ Մար-ա-Լագո՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու․ Զելենսկի
Այո՛, ես պատրաստ եմ գալ Օվալաձև աշխատասենյակ կամ Մար-ա-Լագո՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու։ Դա կախված է Թրամփից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նշենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատերազմը դադարեցնելու համար խաղաղության բանակցությունները չեն շարունակվում, քանի որ ԱՄՆ-ն զբաղված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով։
Տեսանյութը՝ այստեղ:



