չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հուլիսի 13-16-ը դադարեցվելու է երթևեկությունը Սևան-Երևան ուղղությամբ. գործելու է այլընտրանքային ճանապարհ

Հուլիսի 13-16-ը դադարեցվելու է երթևեկությունը Սևան-Երևան ուղղությամբ. գործելու է այլընտրանքային ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Հուլիսի 13-16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00-ն, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Սևանից դեպի Երևան ուղղությամբ։

Գործելու է Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային ավտոճանապարհը:

Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 

  • Կիսվել: