շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 133․2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 133․2 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 3500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 2000 քմ,

Արարատի մարզի Գեղանիստ գյուղում՝ 8 հա, Սայաթ-Նովա գյուղում՝ 500 քմ,

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ 40 հա, Լճաշեն գյուղում՝ 650 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 2500 քմ, Սպիտակ քաղաքում՝ 500 քմ, Օձուն գյուղում՝ 11․5 հա, Մեդովկա գյուղում՝ 2 հա, Փամբակ գյուղում՝ 4000 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 40 հա, Ծաղկաձոր քաղաքում՝ 3000 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 1500 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1 հա, Զովք գյուղում՝ 20 հա, Ջրաբեր գյուղում՝ 6000 քմ, Ալափարս գյուղում՝ 5000 քմ, Կապուտան գյուղում՝ 1000 քմ, Սոլակ գյուղում՝ 400 քմ, 

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 3 հա, Մարալիկ քաղաքում՝ 1․5 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 300 քմ, Շինուհայր գյուղում՝ 3 հա,

Տավուշի մարզի Վարագավան գյուղում՝ 500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 133․2 հա:

  • Կիսվել: