կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են 7.9 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են 7.9 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 28-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ, Ուջան գյուղում՝ 3 հա,

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին՝ 1000 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1200 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 200 քմ, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ 4000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, 1.5 հա, Մայիսյան գյուղի մոտ՝ 1 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 250 քմ, Աղավնաձոր գյուղում՝ 2000 քմ,

Տավուշի մարզի Իջեւան քաղաքում՝ 3000 քմ, Այգեհովիտ գյուղում՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել:

  • Կիսվել: