Հրդեհի բռնկումով ՃՏՊ՝ Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 14-ին, ժամը 15:37-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel Combo» (վարորդ՝ Սևակ Բ․, ծնված 1982 թ․) և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։54-ին, մարվել՝16։51-ին։ Այրվել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։