Գագիկ Ծառուկյանի հետ 2 առերեսում է տեղի ունեցել․ փաստաբան
Այսօր Գագիկ Ծառուկյանի հետ 2 առերեսում է տեղի ունեցել, այս մասին հայտնել է Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Առերեսում է եղել ԻԻՀ քաղաքացի երկու եղբայրների հետ, շարունակվել են նախորդ առերեսման ապօրինությունները։ Մենք կրկին ականատես եղանք, թե ինչպես է սահմանափակվում պարոն Ծառուկյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը։ Միջանցքում նկատեցինք, որ եղբայրները ճամպրուկներով էին եկել, կարծում եմ՝ պետք է մեկնեին ՀՀ-ից։ Կարող եմ ենթադրել, որ դրանով պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմինը ջանք չէր խնայում հապշտապ ավարտել այդ առերեսումները։ Բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով կրկին սահմանափակեցին մեր՝ հարցեր տալու իրավունքը»,- նշել է Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։



