հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրազդանի կիրճում հայտնաբերվել է արյունոտված իրանցի տղամարդը, ով Mercedes-ում վիճաբանել է կնոջ հետ

Հրազդանի կիրճում հայտնաբերվել է արյունոտված իրանցի տղամարդը, ով Mercedes-ում վիճաբանել է կնոջ հետ

Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Անդրանիկ Մարգարյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Հովհաննիսյանը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Հրազդանի կիրճում Mercedes GL459 մակնիշի ավտոմեքենայի մեջ արյունոտված վիճակում քաղաքացի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կարճ ժամանակում պարզում են, թե Հրազդանի կիրճի որ հատվածում է գտնվում Mercedes-ը ու այն հայտնաբերում են։

Որոշ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին, և հայտնում են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ 103 շտապօգնության 017 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոց է մեկնում Ոստիկանության Մալաթիայի բաժնի խումբը՝ անչափահասների գործերով տեսուչի գլխավորությամբ։

Արդեն տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, սակայն մինչ նրան կհետազոտեին, նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում ավտոմեքենայից վայր ընկնելու հետևանքով։

Մալաթիայի ոստիկանները պարզել են որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 38-ամյա Տաթևիկ Ն.-ն է։

  • Կիսվել: