հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
 Հրազդան քաղաքում 56-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի

Հրազդան քաղաքում 56-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, վարերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Մաքսիմ Ղ․-ն իր վարած ԳԱԶ-3302 մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում «Հռիփսիմե» հարսանյաց սրահի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա Դավիթ Ա․-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։  Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: